Սեպտեմբերի տասներկուսին հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման մեջ կրկին առաջատարը շարունակում է մնալ ֆուտբոլի Իսպանիայի ազգային ընտրանին: Այն ավելի քան 250 նիշով գերազանցում է Արգենտինայի հավաքականին: Երրորդը Գերմանիայի ընտրանին է, որին լավագույն հնգյակը կազմածների մեջ հաջորդում են իտալացիներն ու կոլումբիացիները: Ինչ վերաբերում է մեր ազգայինին, այն առաջադիմել է տասնմեկ տեղով և ներկայումս գտնվում է հիսունհինգերորդ հորիզոնականում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ